Ինչ նամակ էր Սվո Ռաֆը ուղակել Սպարապետ Վազգեն Սարգսյանին

Արամ Հայկազյան իր հուշերում գրոււմ է. Սվո Ռաֆը (Ռաֆայել Բաղդասարյանը), ով հայտնի էր իր կապերով և ազդեցությամբ, 1992թվ. կեսերին կարևոր հաղորդագրություն էր ուղարկել Սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ պատմական նշանակություն ունեցող նամակ, որը վերաբերում էր հայ-ռուսական հարաբերություններին և զենքի մատակարարմանը։

Ռուսական կողմը ամբողջովին կատարել էր իր խոստումները՝ ավելին փոխանցելով, քան նախապես պայմանավորված էր, ինչը մեծ նշանակություն ուներ հայ ժողովրդի պաշտպանության համար։ Սվո Ռաֆն իր նամակում հայտնել էր, որ հայ ազգի անունից փոխանցում է շնորհակալություն ռուսական կողմին՝ համագործակցության և աջակցության համար։

250 ծանր զենքերով լի մեքենաներ նախատեսված էին դիմավորել 2 օրից Թբիլիսիում։ Այս մատակարարումը կարևոր էր և կայացավ Վազգեն Սարգսյանի անձնական բանակցությունների շնորհիվ, որոնց կազմակերպմանը մասնակցել էին Սվո Ռաֆն ու Կարեն Դեմիրճյանը։ Այս բանակցություններն ապահովեցին համագործակցության արդյունավետ ընթացքը և նպաստեցին հայոց պաշտպանունակության բարձրացմանը։

Ռուսական կողմի այս նշանակալի քայլը հաստատեց հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը և պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի պաշտպանությանը։

Սպարապետ Վազգեն Սարգսյանի բանակցությունների և իր համախոհների ջանքերի շնորհիվ հայ ժողովուրդը ձեռք բերեց պաշտպանական նոր ռեսուրսներ, որոնք էական նշանակություն ունեցան երկրի անվտանգության ամրապնդման գործում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *