Սարսափելի ողբերգություն․ 7-ամյա երեխան մահացել է․ հայտնի է պատճառը

Թբիլիսիի Մանագաձեի անվան Ուրոլոգիայի ազգային կենտրոնում անզգայացումից (նարկոզ) հետո 7-ամյա երեխա է մահացել, փոխանցում է aliq.ge-ն։ Կլինիկայից հայտնած տեղեկությունների համաձայն՝ երեխան վերջին տարիներին պետք է ենթարկվեր երրորդ մանկական ուրոլոգիական վիրահատության, սակայն անզգայացման մեկուկես րոպեի ընթացքում նրա մոտ շնչառական խնդիրներ են առաջացել, և սիրտը կանգ է առել։ Երեխայի մահվան համար ընտանիքի անդամները մեղադրում են բժիշկներին։ «Անզգայացում արվեց: Երեխան ձեռքը դրեց սրտին ու ինձ ասաց՝ «խեղդվում եմ» ու

աչքերը կկոցեց: Անեսթեզիոլոգն ասաց’ անզգայացման հետևանքն է, դու պետք է հեռանաս, և ես ամեն ինչ կանեմ։ Զոռով սպանեցին որդուս, հավելյալ չափաբաժին տվեցին ու դրսում ասացին, որ վիրահատությունից հետո բարդություն է եղել։ Վիրահատություն ընդհանրապես չի կատարվել»,- պատմել է մահացած երեխայի մայրը՝ Բայա Ինջգիան։ Կենտրոնի տնօրեն Ամբրոս Պերտիան հաստատել է, որ երեխային չեն վիրահատել, բայց հերքել է, որ մայրը վիրահատարանում է եղել, երբ սկսել են անզգայացումը։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ բողոք չի եղել, սակայն կարգավորող գործակալությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *