Ընկերուհուս Ծալը Պակաս Ա, Ասում Ա Նոր Տարվա Ծախսը Անիմաստ Ա, Փողը Ջուրն Եք Գցում

Ընկերուհիս Նոր տարվա տոնը չի նշում : Ոչ մեկի տուն չի գնում, ծախս էլ չի անում, ասում ա իմաստը որն ա էդքան ծախս անելու : Իրա ծնողները տեղը տեղին նշում էին Նոր տարին, բայց ինքը ասում ա անիմաստա ամեն տարի նույն բանը անելը : Մենք բոլորս վազվզում ենք, նվերներ ենք առնում, պատրաստվում ենք, բայց ինքը ոչ մի բան չի առնում ու չի անում :

Ասում ա դեկտեմբերի 31-ը և հունվարի 1-ը սովորական օրեր են օրացույցում ու կարիք չկա ըտենց շուքով նշել : Ինքը իսկի կանֆետ ու գինի չի դնում սեղանին : Մեզ էլ ձեռ ա առնում, ասում ա դուք խելք չունեք: Համ էդքան փող եք ծախսում, համ էլ ձեր ժամանակը:Զանգում ա իրա սաղ հարազատներին և ընկերներին, շնորհավորում ա, դուշ ա ընդունում, որ տարին մաքուր դիմավորի ու վերջ :

Ոչ մի զարդարանք, ոչ տոնածառ, ոչ խաղալիքներ :Ինչ խոսք, էդ բոլոր զարդարանքները թանկ են, դրանց վրա շատ փող ենք ծախսում : Բայց ախր առանց տոնի մեր կյանքը ինչի նման ա : Ում ա պետք միապաղաղ կյանքը : Թող մի քիչ հոգնենք, մի քիչ ծախսենք, բայց ուրախանանք մեր հարազատների հետ :Գիտեք ամենավատը որն ա, որ շատերը ասում են, որ ինքը ճիշտ ա, անիմաստա էդքան փող ծախսելը, բայց իրանց տներում լավ էլ նշում են :

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *