2023 թ. փետրվարի 1-ից 1000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ
ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ, այս մասին նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝
ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները։
«Արդեն հաստատված եւ նշանակված վճարվող ընտանեկան նպաստների դեպքում պարտադիր անկանխիկին անցման մեկնարկը քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում կտրվի հուլիսի 1-ից, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցողների դեպքում` 2024 թ. հունվարի 1-ից:
2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկի վճարման ժամանակացուցային նույն ընթացակարգը: