Հանրապետության տարածքում`
Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ։ Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի փետրվարի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.6 0C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.7 0C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.9 0C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում: