Շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության ու արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար:

Արցախում շրջափակման ժամանակ ծնված երեխաները Ծառուկյան ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների կարիքները հոգալու համար։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 փետրվարիԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին ֆեյսբուքի իր էջում տարածած հայտարարության մեջ տեղեկացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ բացի այդ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։

«Արդեն երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն իսկական հերոսության, իսկական արժանապատվության օրինակ է ամբողջ աշխարհի համար։

120 հազար մարդ, մի բռունցք դարձած, պայքարում է՝ իր հայրենիքում ապրելու իրավունքի համար։

Շրջափակման մեջ գտնվող Արցախում ընտանիքներ են կազմավորվել, հարսանիքներ են եղել, ու շրջափակման այս օրերին ծնվել է այս պահի դրությամբ 215 երեխա։

Երեխայի ծնունդն ամենաուժեղ զենքն է։ Երեխայի ծնունդն ամենավառ ապացույցն է, որ Արցախը լինելու է հայկական, որ Արցախը լինելու է խաղաղ ու զարգացող երկիր։ Արցախում ծնված ամեն երեխա մեր հույսն է, մեր ապագան, մեր հպարտությունը։

Այս մասին մտածելը հուզիչ է, բայց նաև ու նախ՝ պարտավորեցնող։ Ցանկանում եմ հայտնել իմ որոշման մասին․ Արցախում շրջափակման ժամանակ ծնված բոլոր 215 երեխաներն իմ ընտանիքի անունից կստանան խորհրդանշական ոսկե խաչեր, իսկ նրանց ընտանիքները՝ անհրաժեշտ աջակցություն՝ այս դժվար պահին փոքրիկների մեծ կարիքները հոգալու համար։ Սրանից զատ՝ ծավալուն աջակցություն կկազմակերպվի արցախյան հազարավոր այլ ընտանիքների ևս։

Իմ ընտանիքում էլ օրեր առաջ թոռնիկ է ծնվել, ու մենք որոշեցինք, որ մեր ուրախությունը պիտի միավորենք մեր արցախցի հայրենակիցների ուրախության հետ, քանի որ երեխայի ծնունդը միշտ պիտի միայն ու միայն ուրախություն բերի, ոչ թե՝ հոգս։

Ասեմ նաև, որ Արցախի իշխանությունների հետ խորհրդակցելով, իմ ուժերի ներածին չափով, պատրաստ եմ ցանկացած այլ աջակցություն բերել Արցախին և Արցախի ժողովրդին։

Աստված պահապան մեր երեխաներին…»,- գրառման մեջ նշել է Գագիկ Ծառուկյանը:

https://fb.watch/iALHHBGmEy/

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *