SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 22-ամյա Գալյա Յ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր
վիճակում նշված հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 11-ին «Չարենցավան» բժշկական կենտրոնից։ Այդ օրը, ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Գևորգ Ա-ն ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենայի ջեռուցման համակարգը խափանվել է, և դրա հետևանքով առաջացել է գոլորշի։