Վերջին շրջանում ԼՂ-ում և նրա շուրջ իրավիճակը սրվել է: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգին անցնելը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին: Կառվարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինվորների հիշատակը: «Խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե»,-ասաց նա և նշեց, որ այս գործըթնացը խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ
ՀՀ-ն դա արել է 2020 թվականի նոյեմբերի իննին և ակնկալում են որ այդ մանդատը գործի ամբողջ ծավալով: Նա ասաց, որ ակնկալում են, որ շփման գործի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական սոտարաբաժանումները դուրս բերվեն: «Մեր կարծքով ՀՀ-ի և ՌԴ-ի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելուի համար, իսկ եթե ոչ ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու, կամ խաղապահներին ավելի լայն միջազգայն մանդատով օժտելու ուղղությամբ»,-ասաց նա և նշեց, որ այս հարցերը մեզ հուզել են հենց 200 թվականի նոյեեմբերի իննին: