Դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհանը․ ինչ է պատմել կացարանի հրդեհից փրկված զինվորը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի հրդեհից փրկվածներից մեկի՝ իրավապահներին պատմած դրվագներից որոշ մանրամասներ:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ փրկված զինվորներից մեկը, որի անունը նախաքննությանը այս փուլում չվնասելու համար չենք հրապարակում, իրավապահներին հայտնել է, որ լսել է ձայներ եւ այսպիսի հայտարարություններ. «Պաժառ է, հելե՛ք, զարթնե՛ք, պաժառ է»:
Այդ գոռգոռոցներից արթնացել է, բացել սենյակի դուռը ու տեսել՝ ողջ միջանցքը ծխի մեջ է, տեսել է երկու հոգու, չի հիշում՝ ովքեր էին, ու դեմքը սրբիչով փակելով՝ գնացել է դեպի պատուհան, դրսից տեսել է՝ տղաները ջարդում են պատուհանը, որի արդյունքում կարողացել են իրեն մի կերպ պատուհանի ճաղավանդակների արանքից հանել դուրս:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով կա 15 զոհ, 7 վիրավոր»: