հունվարի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․․ Ժամը 13։20-ի
սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի
երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի հենասյուների և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում․․ Վթարի փաստով Վեդիի
քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ․․ Ոստիկանությունն ու քննչական
բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, արդյոք նա վարորդն է, և արդյոք
վթարի հետևանքով այլ տուժած կամ տուժածներ կան․․