Բոլոր դպրոցականները ուրախությունից կգոռան երբ լսեն այս լուրը. ԿԳՄՍՆ-ից քիչ առաջ հայտնեցին, որ․․․ Շտապ տեղեկացեք

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել hանրակրթական ուսումնական հաստատության սովորողների տնային ուսուցման կարգի նախագիծը:

Նախագիծը հետևյալ նպատակն է հետապնդում, որ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում հաշվառված և առողջական վիճակից ելնելով դպրոց հաճախել չկարողացող, այսինքն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (ԿԱՊԿ) ուսումնառությունը տնային, հիվանդանոցային, մանկատնային պայմաններում ապահովվի:

ՀՀ կառավարությունն է սահմանում այն հիվանդությունների ցանկը՝ ինչից ելնելով կապահովվի տնային ուսուցման իրավունք։ Տնային ուսուցման կազմակերպման համար հիմք են հանդիսանում բժշկական

հաստատության տված եզրակացությունը, սովորողի ծնողի գրավոր դիմումը, ինչպես նաև ծնողի և հաստատության միջև կնքված պայմանագիրը (նախագծում առկա են ձևաթղթերը):

Պայմանագիրը՝ տնային ուսուցում կազմակերպելու համար, կնքվում է առավելագույնը երկու տարի ժամկետով։ Այն միայն հնարավոր է երկարաձգել հաստատության մանկավարժական խորհրդի որոշման և բժշկական եզրակացությունից ելնելով։

Ինչպես տեղեկացնում են՝ հաստատությունը ուսման ընթացքում սովորողին անվճար կերպով տրամադրում է դպրոցի գրադարանային ֆոնդում առկա դասագրքեր, ուսումնաօժանդակ նյութեր, տանն ապահովում է էլեկտրոնային ուսուցման և հեռավար ուսուցման տեխնոլոգիաների կիրառումը, իրականացնում է սովորողի ուսումնական առաջադիմության ընթացիկ գնահատում, ամփոփիչ ստուգում, ատեստավորում և սովորողի փոխադրում հաջորդ դասարան և այլն:

Պետական բյուջեով ուսհաստատությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում տնային ուսուցման ողջ գործընթացը։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 10-ը հնարավորություն ունեն նախագծի հետ կապված իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *