Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով միայն իմանաք, թե ինչ ենք իմացել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում որոշում կկայացնի վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի մահվան դեպքով:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` քննչական կոմիտեի կողմից կրկնակի դատաավտոտեխնիկական-դատատեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը ստացվել է և շուտով նախաքննությունը կավարտվի, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ կուղարկվեն դատարան:

Հիշեցնեք, որ ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյան կողմից Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի ենթարկվել՝ Սոնա Մնացականյանը:Վերջինիս ընտանիքի անդամներն ու փաստաբան Րաֆֆի Ասլանյանը պնդում են, որ մի շարք ապացույցներ «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից քննիչին չեն տրամադրվել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *