Վերջապես․ Երկար սպասված լուր․ Աշխատավարձերը կտրուկ կաճեն, հասնելով․․․ Հայտնի է օրը․ Շտապ տեղեկացեք

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 29-ի նիտում հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Նախագծով

առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավար¬ձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի

նոր նվազագույն չափեր: Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝ աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր

հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։ պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում

ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։ Նշենք, որ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանվել է, որ նվազագույն ամսական աշխատավարձը 2026 թվականին պետք է հասնի առնվազն 85,000 դրամի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *