Դեպքը տեղի է ունեցել տարիներ առաջ: Կինը, ում անունը Լարիսա էր, ընդամենը 24 տարեկանում ծննդաբերել էր հանրակացարանում: Լարիսան անապահով ընտանիքից էր, ամուսնացած չէր ու հղիացել էր մի տղամարդուց, ով իմանալով այդ ամենի մասին, միանգամից խզել էր կապը աղջկա հետ:
Ծնողներն իմանալով Լարիսայի հղիության մասին նրան միանգամից դուրս էին արել տանից՝ ասելով, որ իրենց նման անբարոյական աղջիկ պետք չէ ու ինչպես ուզում է թող պահի իր երեխային:
Լարիսան տեղափոխվել էր հանրակացարան ու մի կերպ անցկացրել հղիության դժվարին ամիսները: Օրեր էր լինում, որ նույնիսկ քաղցած էր մնում ու օրվա հացի գումար չէր ունենում:
Դժվարին 9 ամիսներից հետո նրա դուստրը ծնվեց հենց հանրակացարանում: Լարիսան անելանելի վիճակում էր, դեպրեսիվ: Նա որոշեց որ ինչ որ ձևով պետք է ազատվի երեխայից, քանի որ նույնիսկ իրեն չի կարողանում պահել: Լարիսան գիշերը երեխային գցեց մոտակա աղբամանը, այնպես, որ ոչ ոք չնկատի ու արագ հեռացավ այդտեղից:
Առավոտյան աղբը թափելիս մի կին երեխայի լացի ձայն լսեց, արագ քանդեց աղբն ու այնտեղից գտավ նորածնին, ով ողջ գիշեր դրսում մնալուց հետո կապտել էր: Կինը, ում անունը Մարիետա էր, արագ երեխային հասցրեց հիվանդանոց: Սկզբում բժիշկները հայտնեցին, որ երեխան ցրտահարվել է, իսկ վիճակը ծանր, բայց կայուն է: Մարիետան այդ ողջ ընթացքում երեխայի կողքին էր ու խնամում էր նրան:
Անցան օրեր ու շաբաթներ, երեխայի վիճակը կայունացավ, նա արդեն լավ էր զգում իրեն: Բժիշկները Մարիետային հայտնեցի, որ արդեն կարող են դուրս գրել բալիկին:
Մարիետան ամուսնու հետ էր ապրում, նա 40 տարեկա կին էր: Նրանց երկար տարիների բուժումից հետո այդպես էլ չէր հաջողվել երեխա ունենալ: Զույգը որոշեց, որ սա Աստծո կողմից ուղարկված պարգև է և պատահական չէ որ հենց իրենց են գտել երեխային:
Մարիետան ու իր ամուսինը որդեգրեցին երեխային ու մինչ օրս ապրում են միասի: Այդ օրվանից նրանք լիարժեք ընտանիք են, իսկ աղջիկը շատ երջանիկ է, որ իրեն բաժին են հասել նրանց նման հոգատար ու բարի ծնողներ: