72 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Քիրստի Էլլին․․ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել են դերասանուհու երեխաները Twitter-ի իր էջում․․«
Ցավով տեղեկացնում ենք, որ մեր արտասովոր, ուժեղ և սիրող մայրը մահացել է քաղցկեղի դեմ պայքարելուց հետո, որը միայն վերջերս էր ախտորոշվել»,- ասվում է
հաղորդագրության մեջ․․ Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին բուժվել է Ֆլորիդայի Cancer Center-ում․․ Քիրստի Էլլին լայնորեն հայտնի է իր Ով է խոսում,
«Երկու հոգի. ես և իմ ստվերը» և «Եվ հարստության, և
աղքատության մեջ» ֆիլմերով․․ Բացի դրանից, դերասանուհին ստացել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակները՝
որպես հեռուստատեսային լավագույն դերասանուհի, հեռուստասերիալում իր դերի համար․․ Նա նաև արժանացել է Էմմիի՝ «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմում լավագույն դերասանուհու համար․․.