11 տարի է ամուսնացած եմ, սկզբում ամեն ինչ լավ էր, կարծես թե երջանիկ էինք։ Սակայն ամեն ինչ սկսեց փոխվել, երբ աղջիկներս ծնվեցին։ Սկզբում առաջին աղջիկս ծնվեց, իսկ երկու տարի անց՝ երկրորդ աղջիկս։ Ես երջանիկ մայր եմ, որ իրենց նման դուստրեր ունեմ, քանի որ մայրությունն ամենալավ բանն է, որ կարող էր լինել ինձ հետ։ Սակայն ամուսինս ու նրա ընտանիքի անդամներն այդպես չէին մտածում։
Ամուսինս օրերով հետս չէր խոսում, տուն չէր գալիս, քանի որ տղա էր ուզում, իսկ մենք երկու աղջիկ ունեինք։ Մի խոսքով հաշվողների մոտից դուրս չէի գալիս, ինչ է թե տղա ունենամ։ Սկեսուրս ու սկեսրայրս էլ ամուսնուս թելն էին թելում։ Մի խոսքով մնացել էի էդ ամեն ինչի մեջ ու էլ չէի դիմանում։ Մի օր իմացա, որ կրկին երեխա եմ ունենալու, պարզվեց տղա է։ Աշխարհը ամուսնուս էն տվել, բոլորն անհամբեր սպասում էին նրա ծնունդին։
Ծնվեց որդին, սակայն ամեն ինչ փոխվեց։ Երեխան ծնվեց առողջական լուրջ խնդիրներով, որն ամբողջ կյանքում պետք է ուղեկցի նրան։ Տղաս լուրջ հաշմանդամություն ունի, չի կարողանալու խոսել, քայլել։ Մի խոսքով անել այն ամենն, ինչ անում են առողջ երեխաները։ Դրանից հետո մեր տանը սուգ է, բոլորը մոլորված ման են գալիս ու չգիտեն ինչ անել։ Իմ տղային ու աղջիկներին սիրում եմ աշխարհի չափ ու ինչպիսին էլ նրանք լինեն սիրելու եմ։ Ու սա եկավ իմ ընտանիքին ապացուցելու, որ կարևոր չէ երեխադ տղա է, թե՝ աղջիկ։ Կարևորն այն է, որ նա առողջ լինի։