SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել
նոյեմբերի 29-ին Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից ստացված ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 12։30-ին նշված պոլիկլինիկայից հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։ Ահազանգով ժամանել են ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝
բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։