A1News.am-ԱՄՆ-ում ութամյա տղան ատրճանակից կրակել է իր հինգամյա ընկերոջ վրա, որից հետո վերջինս ուղղաթիռով հոսպիտալացվել է
ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին հայտնում է Mirror-ը։Երեխային կրակել են գլխին, որից հետո նրան նախ տեղափոխել են մոտակա հիվանդանոց, իսկ հետո ուղղաթիռով հոսպիտալացրել են այլ կլինիկա։ Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
Այս պահին հայտնի չէ, թե ավագ երեխան որտեղից է ձեռք բերել հրազենը, ինչպես նաև հայտնի չէ,
թե դեպքի պահին քանի մարդ է եղել տանը։Միջադեպից հետո երեք մարդ ձերբակալվել է, սակայն նրանց մեղադրանք դեռ չի առաջադրվել։