Չափալախ Գայանե Զարգարյանից… Ինչո՞ւ է Սասունի հիմնարկը՝մեղադրանք առաջադրել ընդամենը ՃՈ 3 ստահակի. երբ ոստիկանի մունդիրի տակ կուչ եկած մի «գումարտակ մարդ է հոշոտում»

Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար, քրեական եւ իրավական ոլորտի բացերի մասին եւ ոչ միայն մշտապես բարձրաձայնող, մեր գործընկեր, ճանաչված լրագրող Գայանե Զարգարյանը անդրադարձել է վերջին շրջանում ժամ առ ժամ արձանագրվող քրեական հանցագործություններին եւ, ինչպես մեր գործընկերն է դիպուկ նկարագրում. «ոստիկանի մունդրի» տակ թաքնված վայ իրավապահների սանձարձակ պահվածքին:

Մասնավորապես , ամոփոփելով անցնող տարվա քրեական քրոնիկոն մեր գործընկերը ուշագրավ շեշտադրումներով եւ փաստական տվյալների վրա հենվելով հրավիրել է պատասխանատուների ուշադրությունը երկրում տիրող ամենաթողության եւ դրա հանցավոր հետեւանքներով հղի զարգացումներին.

Խոշտանգումները անշուշտ պետք է կանխարգելվեն, իսկ դրա լավագույն բանաձեւն այն է, որ խոշտանգող անձնավորությունը պետք է իր պատիժը կրի ամբողջությամբ։

Բայց արդյո՞ք Հայաստանում երբեւէ գործել է պատժի կրման մեխանիզմը: Իհարկե՝ոչ:
Հայաստանում խոշտանգման բացարձակ արգելքը սահմանված է ինչպես երկրի գլխավոր օրենքով՝ Սահմանադրությամբ, ըստ որի ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով՝ մասնավորապես ՄԱԿ-ի` Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայով, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, որի 3-րդ հոդվածը սահմանում է Խոշտանգումների արգելքը:

Սակայն փաստը մնում է փաստ, որ ՀՀ-ում մասնավորապես իրավապահ կառույցների «մարդակեր գանգստերները»՝ իրենց վարքաբանությամբ ու գործելաոճով շարունակում են ջանասիրաբար  «խաչ քաշել» սեփական երկրի սահմադրության ու մարդու իրավունքների ինստիտուտի վրա՝թքած ունենալով այն կարեւորագույն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միասնական, և համակարգված քաղաքականության իրականացումն է այն կարևորագույն գործիքը, որն օգտագործվում է ժողովրդավարական պետության կողմից` ոլորտում իր ունեցած պարտավորությունները կատարելու նպատակով նախ եւ առաջ:

Ժամեր առաջ, հայ հասարակությունը եւս մեկ անգամ առերեսվեց հայրենի իրավապահների մասնակցությամբ համացանց նետված խայտառակ ու ամոթալի միջադեպի (Տեսանյութի) հետ, ուր հստակ երեում էր, թե ինչպես է ԳԱԶԱԶԱԾ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՈՀՄԱԿ՝ ԹԱԼԵԱԹԻ 12 ՀԵՏՆՈՐԴ.«ՄՍԱՂԱՑԻ ՏԱԿ ԳՑՈԻՄ» ՀՀ ՇԱՐՔԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ:
Ով որպես ՀՀ քաղաքացի, ՃՈ ոստիկաններ կոչված բորենիների ոհմակից՝ ընդամենը փորձել է ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:
Ու ի՞նչ է ստացվում.տեղեկանում ենք, որ այդ միջադեպի արդյունքում մեղադրանք է առաջադրվում ընդամենը ճո աշխատակից համարվող երեք սրիկայի, այն դեպքում երբ ՃՈ-ի մի ամբողջ «գումարտակ» մասնակցել է քաղաքացուն «խժռելու» դժնդակ գործին:

Եւ առնվազն զարմանալի է ու խիստ տարօրինակ, որ «ԳՈՇԻ»….ՍԱՍՈՒՆԻ ՀԻՄՆԱՐԿԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀՐՈՍԱԿՆԵՐԻՑ՝ ընդամենը ՃՈ երեք ստահակի գազանաբարո գործողություններին են տվել իրավական գնահատական՝ համարելով այն դատապարտելի, մինչդեռ պակաս մեղադրանքի չեն արժանի նաեւ այն պագոնավորները, ովքեր հայտնվելով դիտորդի դերում՝փորձ անգամ չեն արել կանխելու հանցագործությունը եւ այս խայտառակությունը, որը որպես խարան՝ միշտ մնալու է ՃՈ-ի ճակատին:

Եւ ի դեպ. գործի վարույթն իրականացնող մարմինն առնվազն նյութերի նախապատրաստման փուլում, պետք է ձեռք բերեր բավարար տվյալներ, և մեղադրանք առաջադրեր նաեւ միջադեպին ներկա մյուս «մսագործներին»: Քանի որ Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ Ոստիկանության Գայի վարչության շենքում՝(հավանաբար բացի Եգորից) «գլադիատորական» մարտի են դուրս եկել գրեթե բոլոր ներկաները…

Թեեւ իր ուսադիրները հարգող ցանկացած ոստիկան, տվյալ իրավիճակում ոչ միայն պետք է կանխեր տեղի ունեցող հանցագործությունը, այլ նաեւ առաջին իսկ վայրկյանից պետք էր կանչ տալ համապատասխան ստորաբաժանմանը՝ նախ եւ առաջ վնասազերծելու եւ ձեռնաշղթաներ հագցնելու ոստիկանի ուսադիրների տակ թաքնված ու ծպտված իրական հանցագործներին ու բանդիտներին:

Ու սրանք են, որ կադրի առաջ տարիներ շարունակ փորձել են հանրության աչքին թոզ փչել՝ իրենց կեղծ պիառներով, ու կեղծ կատեգորիաներով՝ մոռանալով որ իրենց ներսի ՀՐԵՇԸ, միեւնույնն է մի օր գործելու է …
Ասել եմ, եւ էլի կրկնում եմ.ցավոք սրտի շատ հաճախ, ոստիկանի ուսադիրների տակ թաքնված է իրական հանցագործն ու կրիմինալը, ում ձեռքին մի դեպքում՝ մահակն ու հակագազն է, իսկ ահա մյուս դեպքում՝ ՁԵՌՆԱՇՂԹԱՆ:
Նկատենք, որ կոնկրետ այս դեպքում էլ, Ոստիկանության Գայի վարչության շենքում խոշտանգման ենթարկված վարորդին ՝ ՃՈ ենիչերիները նախ ձեռնաշղթաներ են հագցրել, ապա նոր անցել իրենց բուն սեւ գործին՝փորձելով այսկերպ հագուրդ տալ իրենց անասնական բնազդներին:

Հ. Գ1
Նիկոլ Փաշինյա՛ն, ե՞րբ, եւ ի՞նչ գործիքակազմով են մաքրվելու եւ անշուշտ քրեական պատասխանատվության ենթարկվելու) նախկին մաֆիոզ կլաննների, նրանց հանցավոր ու հրեշավոր պարագլուխների հետ սերտաճած կցոնները: Ե՞րբ…

Մաքրե՛ք ոստիկանության շարքերը՝ «գառան դեմքով գայլերից», եւ ԱՅՆ ՀՐԵՇԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻՆ սոսնձված դեմքերից, ովքեր սովոր են ոստիկանի մունդիրի տակ կուչ գալով «մարդ հոշոտել»:

Հիշում ե՞ք. Փաշինյա՛ն. երբ ջրի երես էր դուրս եկել «Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հայտնի Տեսանյութը, ԱԺ ամբիոնից բարձրագոչ հայտարարում էիք թե.« Ինչպե՞ս, մեր օրո՞ք…ուզում եք ասել. հիմա կարող ա տենց բան լինի՞»…
Այո, Փաշինյա՛ն. ոչ թե ուզում՝ այլ ասում ենք. կարող է, եղավ ու շատ նմանօրինակ դեպքեր եղան հենց Ձեր իշխանության օրոք…
Եւ ինչ արեցիք դուք. պատժելու փոխարեն նմանօրինակ դեպքերը կարծես թե «գրվեցին սառույցին», այն ինչ անողոքաբար կատարվում էր նաեւ նախկին իշխանությունների օրոք…

Հ. Գ2 

Եւ ի դեպ. այս ամենաթողությունն ու կադրային ճգնաժամը հետեւանքն է նաեւ այն բանի , որ զորօրինակ Երևանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արսեն Արշակյանի նման պրոֆեսիոնալ ու իրական ոստիկանները, ինչ որ մեկի քմահաճույքի արդյունքում հայտնվեցին կադրերի ռեզերվում , իսկ ահա այսօրինակ մարադակեր հրոսակներն ու նրանց «կաբինետային առնետ» շեֆերը բարգավաճեցին, հարստացան ու խրախուսվեցին՝ շարունակելով արատավորել ոստիկանի համազգեստն ու համակարգի պատիվը:
Մինչդեռ շատ ու շատ իրական ոստիկաններ՝ (կադրից դուրս) անձնուրացաբար ծառայում են հանուն հայի, հայրենիքի ու մայր Հայաստանի՝թե՛ խաղաղ պայմաններում, եւ թե՛ ռազմի դաշտում, երբ դրա կարիքը կա…Եւ էլի եմ ասում. փառք ու պատիվ՝բոլոր նրանց:


Անխոս, իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը մեր պետականության հիմնասյուներից է: Եւ մենք պետք է այս իրողությունը հստակ ու միանշանակ գիտակցենք, ու նաեւ արձանագրենք, որ ոստիկանության գործառույթների բարձր մակարդակի իրականացումը՝ առաջին հերթին պետության բարձր մակարդակի վկայության մասին է խոսում:

Հ.Գ 3

Ի դեպ, որպես օրինակ ուզում եմ նաեւ հիշեցնել. երբ նույն Արսեն Արշակյանի օրոք անհրաժեշտությունից ելնելով՝պետք էր բերման ենթարկել «վերին արտի ցորեններին», նա չէր կաշկանդվում. բերման էր ենթարկում՝ բայց առանց որեւէ մեկի քթից անգամ արյուն բերելու: Որովհետեւ պրոֆեսիոնալ էր, ու իրական սպա էր:

Հա Փաշինյա՛ն, կռուտիտ չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹԻ ՀԱՅՏՆԻ ՈՒ ՄԱՐԴԱԿԵՐ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ՝ ԿՐԿՆՈՒՄ ԵՄ ԵԳՈՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ Է, ՈՐ ԿԱ..
ԷՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ, որ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ ԻՐԵՆՑ «Կարոլաներով» չաղ ու բախտավոր «ֆռֆռում» էին, իսկ ահա Տեսանյութում խոշտանգված տղամարդը, (սրանց  վայրագություններից հետո) կամավորագրվել ու ռազմի դաշտ էր մեկնել. բոլորիս, այդ թվում նաեւ ՃՈ ՀՐԵՇՆԵՐԻՆ՝ ԻՐԵՆՑ ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ «ցեղակիցներից» ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ…

ՓԱՇԻՆՅԱ՛Ն, ԳՆԴԱԿԸ ՔՈ ԴԱՇՏՈՒՄ Է. ԵՒ ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ԵԳՈՐԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԻՐ ՊԱՇՏՈՆԸ, ԿՆՇԱՆԱԿԻ ՈՐ ԴՈՒ ԵՍ ԳԼԽԱՎՈՐ ԾԱՓԱՀԱՐՈՂՆ ՈՒ ԹԵՒ ՏԵՒՈՂԸ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈՇՈՏԵԼՈՒ ու ՄՍԱՂԱՑԻ ՏԱԿ ԳՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *