Տևական ժամանակ է, ինչ իրենք իրենց «լրատվական» հռչակած և սուտ ու կեղծիք տարածող կայքերը իրականության հետ որևիցէ աղերս չունեցող հրապարակումներ են անում ԲՀԿ-ի, Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի վերաբերյալ։ Հասկանալի է, որ ընդամենը պատվեր են կատարում մի քանի գրոշի դիմաց, սակայն զարմանալի է թե, որտեղի՞ց դրանց այդքան երևակայություն, որ ամեն օր մի աբսուրդ են հորինում և փորձում հրամցնել հանրությանը։ Այս անգամ էլ oragir.news կայքն է հերթական ապատեղեկատվությունը տարածել, գրելով թե իբր Գագիկ Ծառուկյանը հավաքել է ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչներին և նշել, որ պետք է հզորացնել տարածքային կառույցները և սպասել ռուսների «դաբրոյին»։
Նախ ցանկանում եմ հատուկ բթամիտների համար նշել, որ ԲՀԿ տարածքային կառույցները չէին էլ դադարել գործել, նրանք միշտել աշխատել ու աշխատում են, և հետո էլ, կուսակցությունը միշտ գործել է անկախ, ուստի անհեթեթություն է վերոնշալ լրատվականի տարածած տեղեկատվությունը այն մասին, թե իբր կուսակցությունը սպասում է ինչ որ «դաբրոի»։ Իսկ նմանատիպ կայքերը, կամ պետք է անաչառ լրատվություն մատուցեն, կամ էլ դադարեն իրենց լրատվական համարել, քանզի նրանց տարածած տեղեկությունները մաքսիմում բակային խոսակցությունների մակարդակի է։