Սորոսական թոթոլ պաշտոնայնե՛ր, հայդե՛ «դուխով» գլխարկով երկրի պատիվը պահելու… Չե՞ք կարողանում, հեռացե՛ք…

Արևմտամետների մի ողորմելի տեսակ կա մեր երկրում, որ էս մարդկանց ոտքերը գետնից կտրված են: Սրանք ոնց որ իրականությունը չտեսնեն, սրանց թվում է, թե հեսա արևմուտքի պատվերով մեր երկրի գլխին մանանա է թափվելու, մենք էլ նստենք ուտենք, այլևս ոչինչ չանենք: Սրանց տեսակին որ փողն էլ նաղդ ես տալիս, գլխանց ես տալիս, նենց տիեզերական էշություններ կասեն իրենց լայվերում, կսկսես կասկածել, դու Երկիր մոլորակում ես ապրում, թե՞ Վեներայում:

Ոմն սոցիոլոգ Կարեն Սարգսյան, որ վերջին ջիգերովդ մի կերպ օճառվում ես տերերիդ, որ փողդ արդարացնես, ուրիշներին թասիբի կոչ ես անում, բա թասիբդ չի՞ հերիքում «դուխով» գլխարկդ դնես, կոպալդ վերցնես, արևմուտքի անունը շուրթերիդ գնաս երկրի հարցերը լուծես ում հետ պետք է: Ո՞ր բարոյական իրավունքով ես Գագիկ Ծառուկյանին կոչ անում Լուկաշենկոյից պատիվ պահանջել կոպիտ ասած: Երկիրն էլ է քո ընկեր սորոսականների ձեռքը, քո ընկեր սորոսականներն էլ պառլամենտում ու գործադիրում թոթոլ պաշտոնների են, թող երկրի հարցերը լուծեն: Նույն «դուխով» գլխարկներից բոլորդ էլ ունեք, դրեք ու հայդե՛ գործի: Եթե չեք կարողանում երկրի պատիվ պահել, ուրեմն երկրի ղեկը Ծառուկյանին տվեք, թո՛ղ խնդիրները կարգավորի, այ էդ ժամանակ մենակ դուք իրավունք կունենաք Ծառուկյանից բան պահանջել: Թե չէ դուք ձերոնցով երկիրը վերցրել եք, ուրիշներին կոչ եք անում երկրի հարց լուծել: Էստեղ են ասել՝ Ձյուն գա խելքներիդ: Էդ արևմտա-արմանաբաբաջանյանական կանտորայում ի՞նչ արևմտյան թփեր եք ծխում, որ սենց «մտքի գոհարներ» եք արտավիժում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *