Ցավալին այն է, որ Արմեն Չիբուխչյանն ու իր մանկլավիկները, ովքեր մինչև իրենց հոգու խորքը վաճառված են, կանգնում ու խոսում են արդարության, ազնվության և նմանատիպ այլ արժեքների մասին

Կան չէ մարդիկ, որոնց համար կարևոր չէ թե ինչ միջոցներով են գումար վաստակում, կարևորը գրպանները լիքը լինի, փորներն էլ կուշտ։ Այդպիսինները պատրաստ են ցանկացած ստորության, նրանց համար գոյություն չունեն մարդկային արժեքներ և բարոյականություն։ Այ հենց այդպիսինն է Արմեն Չիբուխչյանը, ով գումարի դիմաց նույնիսկ պատրաստ է հոգին վաճառել։ Սա իր լայվերում բողոքում է բոլորից, դժգոհում է ամեն բանից և պլինդուզից ցածր մակարդակի քննարկումներ է անում։ Ի՞նչ են արել Արմեն Չիբուխչյանի նմանները, բացի ժամերով անիմաստ խոսելուց և սրբապղծություն քարոզելուց, մատը մատին տված չկան հայրենիքի համար, բայց որ իրենց հարցնես իրենցից այն կողմ հայրենասեր չկա։Դե սրանց համար հեշտ է ամերիկաներից նստած բողոքել, միևնույն է իրենց տեղը տաք է և իրենց բան էլ չի լինի։

Դե եթե այդքան տղամարդկություն ունես Չիբուխչյան Արմեն, վեր կաց արի Հայաստան և ասելիքդ ասա, այլ ոչ թե պատի ծակը մտած եթերներ արա և քո մանկլավիկներին էլ, օրինակ Կարեն Սարգսյանին և դրա նման լպրծուն երևույթներին քսի տուր ուրիշների վրա։ Հասկանում եմ , որ ձեր օրը օր չի, եթե չխոսեք Գագիկ Ծառուկյանի մասին և մի անհեթեթություն դուրս չտաք։ Հասկանում եմ նաև, որ ուրիշ ձև չեք կարողանում հանրության ուշադրությունը շեղել ձեր վրա, սակայն պետք չէ վերջին անբարոյականի պես հատել բոլոր սահմանները։ Անտեղի մի շահարկեք Գագիկ Ծառուկյանի անունը և պահանջներ մի ներկայացրեք, քանզի դուք դրա բարոյական իրավունքն էլ չունեք։ Գնացեք ու ձեզ հուզող հարցերը տվեք ձեր տերերին ու հայրիկներին, Ծառուկյանից ի՞նչ եք ուզում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *