Քանի որ գործարանը Գ.Ծառուկյանինն է, այս անպիտան տեսչությունն իր մասին իմաց տալու համար, հատուկ դրա մասին գրեց, որ յանի տեսեք, մենք էլ կանք, մենք էլ ենք գործ անում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 6 հատ, կրկնում եմ 6 հատ «Բաքսիի» աշխատանք է կասեցրել, բռավո…

Բնապահպանությն ու ընդերքի տեսչական մարմին կոչվող մի կառույց կա է, էսօր մի նյութ էին հրապարակել ֆեյսբուքի իրենց էջում, թե բա կասեցում` «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ում ու քանի որ այն պատկանում է Գագի Ծառուկյանին, լրատվակեններն իրար հերթ չտալով, վերցրել ու վերահրապարակել էին, բնականաբար վերնագրերում Գագիկ Ծառուկյանի անունը գրելով, որ կարդան գոնե: Ինչի գոնե, որովհետև այն ինչ կասեցրել է այս անպիտան կառույցը, ընդամենը 6 հատ «Բաքսի» կաթսայի գործունեություն է: Որպեսզի պատկերացնեք թեմայի անլրջությունն ու զավեշտը, ձեր ու ձեր 6 հարևաններին ասենք թույլ չտան, որ կաթսան շահագործեք, որովհետև անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետումների թույլտվություն չունեք: Ոչ մեկ դա չունի, բոլորն էլ կաթսան գնում են, բերում տուն տեղադրում ու շահագործում:

Բայց չէ, քանի որ գործարանը Ծառուկյանինն էր, այս անպիտան տեսչությունը գոնե իր մասին իմաց տալու համար, հատուկ դրա մասին գրեց, որ յանի տեսեք, մենք էլ կանք, մենք էլ ենք գործ անում:

Ծիծաղելու է ուղղակի, մի ամբողջ տեսչական մարմին 6 հատ կաթսայի գործունեություն է դադարեցրել ու այնպես է աղաղակում, կարծես դարի բացահայտում են արել, մի հարյուր հազար մարդու էլ կյանք են փրկել դրանով:

Խեղկատակներ եք դուք ուղղակի, ուրիշ ոչինչ, ոնց ձեր կառույցն եք «բարդակ» սարքել, այնպես էլ ձեր գործն եք այդպես «բարդակ» անում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *