Մամաս մահացելա, հերս էլ որոշելա թազա կնիկ բերի, բայց էդ կնիկը հեչ իմ դուրը չի գալիս, հաստատ մեր գլխին մի օյին խաղալուա․ նայեք ինչի եմ տենց մտածում

Մանկուց երազում էի ուսումս Երևանում շարունակելու մասիմ։ Ես տան միակ երեխան եմ ու ծնողներս ամեն ինչ անում էին ինձ համար։ Երբ պիտի տեղափոխվեի Երևան, մայրս ծանր հիվանդացավ ու ես մնացի, որ խեղճ հորս օգնեի մորս խնամելու հարցում։ Բայց քիչ ժամանակ անց մայրս մահացավ ու ես մնացի հորս կողքին՝ հրաժարվելով ուսումս շարունակելու երազանքիցս։ Որոշ ժամանակ անց հայրս ասեց, որ իր կյանքում ուրիշ կին կա ու դա ինձ շատ ուրախացրեց, քանի որ միշտ շատ ընկճված էի տեսնում հորս։ Մեր ծանոթացնելուց հետո այդ կինն իր աղջկա հետ տեղափոխվեց մեզ հետ ապրելու։ Խորթ մայրս ինձ լավ էր վերաբերվում, բայց միայն այն ժամանակ, երբ հայրս տանն էր լինում։ Մնացած ժամանակ նա ինձ ամեն առիթով դիտողություններ էր անում, հորս մոտ բողոքում էր, որ իրեն չեմ օգնում, տնային գործեր չեմ անում։ Ես խոսեցի հորս հետ, բայց հայրս չէր հավատում ինձ, ասում էր, որ առանց պատճառի էդպիսի բաներ չէր ասի։ Հաստատ ինքս եմ առիթ տվել։ Հայրս շատ էր փոխվել, իմ ամեն մի որոշմանը դեմ էր լինում։ Ես չգիտեի, թե ինչ անել, որովհետև մենակ էի ու ոչ ոք չկար, որ խորհուրդ հարցնեի։ Որոշեցի, որ պիտի գնամ ուսումս շարունակելու ու սկզբնական շրջանում ապրելու էի մորաքրոջս ընտանիքի հետ։ Ես մտածում էի, որ հայրս դեմ կլինի որոշմանս, քամի որ գիտեի, թե ինչերի էր ընդունակ խորթ մայրս։ Բայց զարմացա, որովհետև ինքն էր հորս համոզել, որ համաձայնվի

Մի օր աշխատանքից շուտ տուն եկա ու հանկարծ լսեցի խորթ մորս խոսակցությունը ինչ֊որ մեկի հետ։ Հորս անունը տվեց ու անհարգալւց էր խոսում նրա մասին։ Ուզում էի ներս մտնել ու ինչ մտածում էի ասել երեսին, բայց էդ պահին էլ ասեց, որ ամեն ինչ կանի որ հորս էլ տանից հանի։ Ամբողջ օրն ինձ զսօում էի, որ ոչինչ չասեի մինչև հորս գալը։ Հորս պատմեցի ու ինքն էլ ինձ չհավատաց։ Մեղադրեց, որ ես չեմ ուզում, որ մորս տեղը ինչ֊որ մեկը զբաղացնի։ Ասեց, որ իմ պատճառով են բոլոր խնդիրները։ Ես չէի ճանաչում սեփական հորս, բայց այնքան վիրավորված էի, որ որոշեցի մեկընդմիշտ տեղափոխվել Երևան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *