ՔԻՉ ԱՌԱՋ․ Ադրբեջանական մարտական դիրքից սկսել են կրակ արձակել․․․

նոյեմբերի 16-ին, ժամը՝ 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Ներքին գործերի նախարարությունից, հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Դեպքի մասին ոստիկանքւթյունը տեղեկացրել եւ համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *