Երեք աղջիկ ունենք, սպասում եմ չորրորդ էրեխուն ու էրեկ իմացա, որ նորից աղջիկ ա. տեսեք մարդս ու սկեսուրիս ինչ բերեցին գլխիս ու ինչ են ստիպում անել. չգիտեմ, ինչ անեմ

Ամուսնությունից հետո ապրում եմ սկեսուրիս հետ նույն հարկի տակ: Հենց սկզբից էլ համ մարդս, համ էլ սկեսուրս հիվանդագին ուզել են տղա էրեխա ունենան, բայց երեք անգամ էլ պարզել ենք, որ էրեխու սեռն աղջիկ ա ու տենայիք, թե ամեն անգամ ինչ տրագեդիա էր մեր մոտ էտ լուրն իմանալուց հետո:

Ինձ անընդհատ ճնշում էին էս թեմայում ու ասում, որ անպայման տղա էրեխա պետք ա ունենամ, առանց հասկանալու, որ դա ուղղակի ինձնից կախված չի:

Հիմա չորրորդ անգամ եմ հղի ու էրեկ վախենալով գնացի սեռը իմանալու: Պարզվեց, որ էլի աղջիկ ա: Մի պատմություն սկսվեց հենց հիվանդանոցից, էկանք տուն էլ սկեսուրս ու մարդս կռիվ արեցին:

Ինձ ասում են՝ հելի, գնա հերանցդ տուն, չենք ուզում էրեսդ տենանք, չգիտեմ ինչ անեմ: Անելանելի վիճակում եմ: Գնամ հերանցս տուն, ի՞նչ անեմ, կամ ես ինչ մեղավոր եմ, որ աղջիկ ա: Էրեխեն մնում ա էրեխա:

Մի խորհուրդ տվեք, ասեք, ի՞նչ անեմ, էլ տեղս չեմ գտնում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *