Հայտնի է Արմավիրում ողբերգшկшն վթարից զոհվшծների ինքնությունը. նրանցից մեկն անչափահաս է…

Հայտնի են դարձել Արմավիրի մարզում ողբերգական վթարից զոհվածների ինքնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։

գազել

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը: Նախնական տվյալներով՝ կա 4 զոհ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *