Տաթևի վանքում… առանց արցունքների անհնար է նայել Անդրեի սիրո առաջարկությունն արված իր սիրելիին

Երգիչ Անդրեն Տաթևի վանքում անսպասելի ու հուզիչ առաջարկություն է արել իր սիրելին:

Տեսանյութը տարածվել է համացանցում, որին կից երկրպագուները շնորհավորանքներ են գրել Անդրեին և իր սիրելիին` Անիին:

Տեսանյութը` ստորև

Ավելի վաղ հայտնել էինք.

Հիշեցնենք, որ վերջերս Անդրեն տեսանյութ էր հրապարակել՝ մանրամասներ ներկայացնելով, թե ինչպես է այժմ:

Նա ձեռնափայտով էր տեղաշարժվում:

Տեսանյութին կից Անդրեն գրել էր.

«Շնորհիվ Ամենակարողի ողորմության, ձեր աղոթքների, Հայաստանի և ԱՄՆ֊ի սրտացավ և պորֆեսիոնալ բժիշկների, այսօր առաջին քայլերս արեցի։ Առջևում դեռ տևական վերականգնողական աշխատանքներ ունեմ անելու, կարևորն արդեն դրականը տեսանելի է։ Այն, որ մեծ դժվարությամբ, բայց կարողանում եմ քայլել, արդեն իսկ հաղթանակ է։Եվ դա իմ և ձեր հաղթանակն է, մեր միասնականության և փոխադարձ սիրո հաղթանակն է։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս դժվար ժամանակներում կողքիս եք, շնորհակալ եմ ձեր սրտացավության, անհանգստության,աղոթքների և օրհնությունների համար։ Անչափ սիրում եմ բոլորիդ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրեն գտնվում էր շատ ծանր վիճակում: Երգիչը տեսանյութ էր հրապարակել, որում հայտնել է իր վատառողջ լինելու ու ծանր վիճակի մասին նշելով, որ կյանքի ու մահվան կռիվ էր տալիս:


Տվյալ տեսանյութից հետո լուրեր էին պտտվել, որ վերջինս մահացել է: Դրանց ի պատասխան երգիչը հրապարակել էր իր երկրորդ տեսանյութն ու նշել.

«Բարի երեկո իմ հայ ժողովուրդ,իմ ազգ, իմ հետևորդներ։Ստիպված եմ այս վիճակում հիմա այս տեսանյութը հրապարակել։ Ուզում եմ ասել, որ իմ մահվան մասին սուտ տեղեկություններ են տարածում, մի հավատացեք դրանց, ինչպես տեսնում եք ողջ եմ։Կարծում եմ միտումնավոր է այս աղմուկը բարձրացվել, բոլորիդ շատ ավելի կարևոր հարցերից շեղելու համար։

Խնդրում եմ ինձ ուշադրության կենտրոնում մի պահեք, իմացեք, որ կեղծ լուրեր են, զգոն եղեք ,քանզի այս պահին շատ ավելի մեծ խնդրներ են մեր ազգի առջև, մեր բոլորի առջև ծառացած, որոնք միայն զգոնության և միասնականության միջոցով կարող ենք հաղթահարել։Մի փոքր առողջական խնդիր ունեմ,կապված ողնաշարիս հետ, բայց հավատում եմ, որ Տերն ինձ ապավեն է, ավելի զորավոր է, և ձեր աղոթքների շնորհիվ շուտով ոտքի կկանգնեմ։Շնորհակալ եմ բոլոր մարդկանցից, ովքեր անհանգստանում են, աղոթում են, գրում են, զանգում են։Ամուր կացեք։Ձեզ շատ սիրում եմ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *