Պետական լծակները գործի դնելու փոխարեն կառչել անձնական հարաբերություններից, ոչ արդար է, ոչ էլ խելամիտ

Երբ ակնհայտ ֆեյք էջերն են սկսում մարդկանց ուղեղը աղբ լցնել ինչ-որ տեղ հասկանում ես, գործ է՝ անում են, սակայն երբ իրական օգտատերերն էլ են միանում ֆեյքերի արշավին, այլ բան չի մնում, քան նրանց ավանել հարթուղեղ: Այո՛, հարթուղեղ, որպեսզի պատկերացնեք՝ սա հարթաթաթությունից ավելի ծանր ու անբուժելի հիվանդություն է:

Հիմա էս հարթուղեղների բանակը իրենց տափաստան ուղեղով սկսել են «լսացնել», թե Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, անգամ եկել էր Աբովյան քաղաքում Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը: Ուրեմն թող Ծառուկյանը ազդի Լուկաշենկոյի որոշումների վրա, որ էլ Ալիևի հետ ընկերությունի չանի: Այստեղ են ասել՝ խելքներիդ ձուն կա, ու դուք էս մանկամիտ փաստարկով ուզում եք սոցիալական ցանցում կարծիք բևեռացնե՞ք:

Հարգելի՛ հարթուղեղներ, հնարավորինս պարզ հազարերորդ անգամ արդեն ձեզ բացատրեմ որը որից հետո է: Անձնական մակարդակում, այո՛, Ծառուկյանն ու Լուկաշենկոն մտերիմ են, դրան գուցե նպաստել է նաև այն, որ երկուսն էլ իրենց երկրների ՀԱՕԿ նախագահներն են, այսինքն ըւնդհանուր հետարքրքության ոլորտը սպորտն է նաև: Հիմա զուտ մարդկային, հնարավոր է նաև սպորտի ոլորտում Ծառուկյանն ու Լուկաշենկոն լավ համագործակցում են, ու իրար կարծիք հաշվի են առնում: Բայց երբ խոսքը քո պետության շահին է վերաբերում, ու դու էլ նախագահն ես, հաստատ այլ կարծիքի չես սպասում, անում ես այն, ինչ քո երկրին պետք է: Ասածս ի՞նչ է, Լուկաշենկոն երկրի նախագահ է, ու նրա հետ պետական թեմաներով պետք է խոսել բացառապես պետական մակարդակով: Ծառուկյանը անհատ է, որևէ պաշտոնյա չէ, Լուկաշենկոյի հետ շփումներում նա երկիր չի ներկայացնում:

Հիմա կա՛մ պետությունից պահանջեք, որ Լուկաշենկոյի կարծիքի վրա ազդի, կամ նրա գյամերը քաշի, ինչպես կուզեք, կա՛մ էդ պետական լծակները Ծառուկյանին տվեք, ու նոր իրենից էլ պահանջեք:

Թե չէ երեսպաշտության ու ողորմելիության նման մի բան է ստացվում, ուրիշին ընտրել, Ծառուկյանից պահանջել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *