44- օրյայի ժամանակ տղես զանգեց համարյա լացելով ասեց խնդրում եմ բոլորդ միասին աղոթեք․ տեսեք հետո ինչ եղավ, մինչև հիմա էդ պատմությունը առանց լացելու չեմ կարողանում պատմեմ

Տղես 44_օրյայի մասնակիցա, ինքը չի սիրում էդ մասին խոսալ, դաժե մեկ մեկ որ հարցնում են, ասումա չեմ մասնակցել։ Վայ թե ինչ ապրումներ էին, մենք ստեղ էինք տանջվում, տղես ընդեղ։ Պատերազմից հետո տղես անճանաչելի էր դառել, էդ ջահել տղուցս բան չէր մնացել, աչքերի մեջ էնքան ցավ կար, մի քանի ամիս նորմալ չէր խոսում։

Մենք էլ մեր հերթին էինք տանջանքների մեջ, տղուցս շաբաթներով տեղեկություն չունեինք, մեկ էլ որ զանգում էին, վախով էին պատասխանում, բայց տղես էր, էդքան ընթացքում մի երեք անգամա զանգել տարբեր համարներով, գիտեինք, թե հեսա մի վատ բան կասեն, բայց որ տ չես ձայնը լսում էի, էդ արդեն սփոփանք էր, սիրտս հանգստանում էր։ Տենց մի անգամ էլ թեժ պահին զանգեց, էդ ինչ ձեներ էին, ես հեռախոսից էն մյուս կողմում վախից քարացել էի։ Տղես զանգեց հուզված, գրեթե լացելով, թե բա շրջափակման մեջ ենք, հույս չունենք էլ, խնդրում եմ բոլորով աղոթեք, մենակ էդ ասեց ու անջատեց։

Տանը, շենքում հարևաններից ով կար, ծանոթ անծանոթ հավաքեցի աղոթեցինք։ Մի ամբողջ օր աղոթել եմ, ասել եմ մինչև տղես չզանգի, չեմ դադարելու աղոթել, մի երկու ժամ հետո տղես զանգումա, մենակ լսում եմ, որ ասեց երեսուն հոգանոց ջոկատը փրկվելա,  երեսուն հոգով մի երկու հարյուրի դեմ կռվել են, դուրս եկել շրջափակումից։ Բա էս պատմությունը հրաշք չի՞, այ ժողովուրդ, ոնց չպատմեմ, աղոթքը էդ ինչ հրաշքներա գործում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *