Իշխան Սաղաթելյան (մայիսի 6, 1982[1], Գեղամավան, Սևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ (2019 թվականի ապրիլի 29-ից)[2][3]։ 2018 թվականի հունիսի 1-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 3-ը եղել է Գեղարքունիքի մարզպետ։ Պատմական գիտությունների թեկնածու է։
Համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենախիստ քննադատներից մեկը։ 2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմից հետո ստեղծված Հայրենիքի փրկության շարժման համակարգողն էր[4], 2020-2021 թվականներին ՀՓՇ կողմից կազմակերպված Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերի առաջնոդներից։ 2021 թվականի ապրիլի 25-ին Փաշինյանի հրաժարականից, սակայն ժամանակավոր պաշտոնակատար մնալուց հետո՝ հունիսի 20-ին նշանակվելիք արտահերթ ընտրությունների կապակցությամբ մայիսի 9-ին՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Վերածնվող Հայաստան կուսակցության նախագահ Վահե Ալբերտի Հակոբյանի հետ որպես ՀՅԴ ներկայացուցիչ հիմնադրում է Հայաստան դաշինքը[5]։