Դեռ հստակ չէ, թե ուր են տեղափոխվելու Աղավնոյի բնակիչները, սակայն մեծամասնությունը ցանկանում է Հայաստանում ապրել: NEWS.am-ի հետ զրուցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ասաց, որ գյուղացիներն արդեն հավաքում են իրերը, սակայն չգիտեն` կոնկրետ ուր են մեկնելու:
«Մեծ մասը նախընտրում է Հայաստանում ապրել, մյուս մասն էլ Արցախում: Հայաստանում են ուզում ապրել, որովհետեւ մարդիկ չեն ուզում պատերազմ, ուզում են խաղաղ ապրել, իմ կարծիքով: Բնակիչների տրամադրությունը վատ է, մարդիկ ջղայնացել են, չեն ուզում լքել իրենց տունը, գյուղը»,- ասաց նա` հավելելով, որ ինքն իր բազմանդամ ընտանիքով բնակություն է հաստատելու Արցախում: