Շուտով պիտի նշանվեինք, բայց ամեն բան փոխվեց, երբ հայրս ու մայրս իմացան, որ ապագա սկեսուրս հավաքարա աշխատում. դեմ էին մեր կապին. բայց տեսեք, թե ինչ ասեցի ծնողներիս ես

Ընկեր ունեմ ու մինչև ականջներս սիրահարված եմ իրեն: Ինձ ոչնին չի հետաքրքրում, ոչ իր ունեցվածքը, ոչ էլ այլ հարցեր: Ես գիտեմ, որ մենք միասին շատ բանի կարող ենք հասնել: Մենք իրար հավատում ենք ու վստահ եմ, որ ամեն բան լավա լինելու:

Պիտի արդեն նշանվեինք, ու ընկերոջս ծնողները եկան մեր տուն, խնողներիս հետ ծանոթանալու: Ամեն բան լավ էր կարծես, մինչև որ մայրս հարցրեց ապագա սկեսուրիս, թե ինչովա զբաղվում ինքը: Նա էլ պատասխանեց, որ հավաքարար ա աշխատում մանկապարտեզներից մեկում: Մորս դեմքը միանգամից փոխվեց ու այլալյվեց, կարծես ինչ որ վատ բան ասեր սկեսուրս:

Հետո սառը խոսակցություններ ընթացան ու հայրս սկսեց մեր հետ կապված թեմաները անընդհատ շեղել, չնայած, որ եկել էին կոնկրետ որոշում կայացնելու: Ասեմ, որ իմ հայրը բավականին կարողության տեր մարդ ա: Իր աշխատանքով հասելա լիքը բանի ու մենք երբեք ոչնչի կարիք չենք ունեցել: Ու էն փաստը, որ իրենց ապագա խնամին կյանքի բերումով հավաքարար ա աշխատում, իրենց դուր չեկավ:

Ճանապարհեցինք իրենց: Ծնողներս նախ ինձ վրա բարկացան, որ նախօրոք իրենց չէի ասել էտ մասին: Հետո ինձ ասեցին, որ ոչ մի նշանդրեք չի լինելու, որովհետև տարբեր մակարդակների տեր մարդիկ ենք ու չենք կարող բարեկամանալ: Ոնց որ սերիալում հայտնված լինեի: Չդիմացա ու ծնողներիս ասեցի, որ իմ որոշումը չի փոխվելու: Ես սիրում եմ ու սիրված եմ, իսկ ընատնիքն էլ ինձ լավ է ընդունում: Ով ասեց, որ հավաքրար աշխատելը պատվաբեր չի, կրթված կին ա, բայց ինչ անի, եթե էտպես ա ստացվել: Դա ինչ քննարկման թեմա ա էն էլ սենց լուրջ: Շատ պարզ ասել եմ, եթե չհամակերպվեն էլ միևնույնն ա ես ամեն գնով ամուսնանալու եմ: Մնացածը իրենք թող որոշեն: Ասեք սխալ բան եմ արել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *