Մորս նոր էին վիրահատել, ամուսնուս խնդրեցի որ մի երկու շաբաթով գնամ գյուղ խնամեմ իրեն. Գնացի, մի շաբաթ հետո մարդս էկավ ու տեսեք թե ինչ կատարվեց, ես նման բան չէի սպասում.

Երկու շաբաթով գնացել էի գյուղ մերոնց տուն: Մամայիս վիրահատել էին, մի որոշ ժամանակ իրան խնամող էր պետք դե ես էլ ասեցի, մարդիս հետ խոսամ մի երկու շաբաթով գամ մոտդ քեզ օգնեմ մինչև ոտի կհելնես: Մամաս իմ ու մարդիս համար շատ բան ա արել էն ժամանակ երբ նոր էինք ամուսնացել, մի քիչ ֆինանսական խնդիրներ ունեինք, մի կոպեկ չկար ձեռներիս մամաս էր իրա աշխատավարձը հավաքում ու տալիս մեզ որ մեր հարցերը կարողանայինք լուծել:

Ամուսինս միանշանակ դեմ չէր ասեց գնա բա ինչ պիտի անես քո մերն ա բացի էդ մեզ էդքան պադերշկայա արել, հետո մենակ կինա մոտը մնա տեր կանգն, թե չէ մեղնից բացի ով ունի: Ամուսնուցս շատ շնորհակալ եմ էդ վերաբերմունքի համար ամեն փեսա նման բան չէր անի զոքանչի համար: Հիմա չգիտեք ինչքան հիմար բաներ ասես խոսում են զոքանչ փեսա հարաբերությունների մասին:

Ես գնացի գյուղ մի շաբաթ անցավ մեկ էլ ամուսինս էկավ ու ասեց որ հավաքվենք մորս վերշերը լռիվ հավաքենք ու գնանք մեր տուն ապրելու; Ասեց ես քո մորը իմ մոր չափ հարգում եմ, ինքը շատ լավ կինա, ամեն ինչի չափն ու ձևը գիտի, հավաքվեք գնանք Երևան միասին ապրելու; Չեք պատկերացնի մորս ուրախությանը չափ ու սահման չկար, ինքը տղա չի ունեցել, բայց ամուսնուս իրա հարազատ տղի նման ա վերաբերվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *