Մարդս ինձ թողեց անելանելի վիճակում երեխեքի հետ ու գնաց, մի տարի հետո հետ եկավ ու ընկավ ոտքերս. տեսեք թե ինչու. Սա ձեզ համար շատ կարևոր դաս կլինի հարգելի կանայք.

Էսքան տարի հաշտ ու համերաշխ ապրեցինք, կյանքում կմտածեի՞, որ մի քոսոտի պատճառով ընտանիքս կքանդվի: Ես ու մարդս իրար սիրող զույգ, աշխատասեր, շատ հարուստ չէ, բայց չեմ բողոքում, լավ ապրում էինք: Պակաս բան չունեինք, ամեն ինչ հասցնում էինք, եսիմ ինչ հոգսեր չունեինք, մի խոսքով եսիմ ինչ պատճառ չկար, որ բաժանվենք:

Չգիտեմ որտեղից դուրս ծլավ էդ քոսոտը, մարդս կապվեց դրա հետ ու մեր կռիվները սկսեցին: Իմ աշխատանքի տեղը սթրես, տանը սթրես, մի հինգ տարով ծերացել էի: Մարդս եկավ, թե բա բաժանվենք, հասկացա, որ ես իրա ձեռը ծերանում եմ, ինքը արժանի չի իմ սիրուն, ոչ էլ երեխեքի անունը տվեց, իրան պետք էր արագ բաժանվենք, որ վազի սիրածի մոտ: Ես էլ սիրուն ձևով բաժանվեցի առանց բան ասելու, զարմացել էր:

Բաժանումից հետո սկսեցի առաջինը ինձնով, հետո երեխեքով զբաղվել: Եթե ես լավ չլինեմ, երեխեքս էլ լավ չեն լինի, դրա համար ինձ կարգի բերեցի, աշխատանքումս կարգավորեցի ամեն ինչ, ընդամենը մի քանի ամսում էնքան փոխվեցի, որ շլացուցիչ տեսք ունեի: Էդ ամեն ինչը տեսնելուց հետո մարդս նորից հետ եկավ, հետ եկավ իրա քոսոտ ներողությունով: Դեռ բան չեմ ասել, բայց պատրաստ չեմ հետ ընդունել, ինքը թքած ունեցավ առաջին հերթին իր երեխանեի վրա, իսկ ինձ իմ երեխեքի համար տենց պապա պետք չի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *