Տունը փեչ ենք վառում, տղուս ընկերուհին էլ որ էկավ առաջին անգամ մեր տուն, տեսավ փեչը, ասեց՝ էս դուք նախնադարից եք հա՞ ոնց որ. տեսեք, մարդս ինչ արեց էտ խոսքերից հետո

Մենք գյուղում ենք ապրում ու հազարից մեկ եմ ես գալիս քաղաք: Գյուղում իմ կովերի, հավերի հետ եմ, հիմա էլ արդեն ցուրտ ա, սկսել եմ փեչ վառել: Տանը ես ու մարդս ենք ապրում, տղես էլ վարձով քաղաքում ա ապրում ու աշխատում:

Գիտեի, որ ընկերուհի ունի ու վերջապես էրեկ բերել էր, որ հետը ծանոթանայինք: Բայց դուք պետք ա էտ աղջկա ձևերն ու ֆասոնը տենայիք: Մտավ տուն թե չէ, մի հատ քմծիծաղով նայեց փեչին ու ասեց՝ էս դուք նախնադարից եք հա՞ ոնց որ:

Այ ըտեղ արյունը խփեց իմ ու մարդուս գլխիս: Մարդս հելավ, տան դուռը բացեց ու էտ աղջկան ասեց՝ դուրս արի էս տնից ու էլ ոտդ չդնես ստեղ, եթե էս քո համար նախնադար ա, դու էլ տենց զարգացած ես

Էտ աղջիկը խառնվեց իրար, չէր սպասում տենց բան, տղես էլ շվարել, մնացել էր: Բայց մարդս մի անգամ էլ գոռաց՝ դուրս էրկուսդ էլ: Հելան գնացին ու հլը ոչ մի խաբար չկա, ոչ էլ տղես ա զանգել, խոսացել հետներս:

Նենց անհանգիստ եմ, չգիտեմ, տղես ինչ ա մտածում ու ինչ ա անելու: Մնում ա դա տղուս ուղեղը չլվա ու մեր դեմ տրամադրի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *