Առավոտ շուտ․ տվեց առաջին հարվածը․ 7,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել․ հիմա քաղաքացիներին տարհանում են

Հուլիսի 27-ին 7,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Ֆիլիպինների Լուսոն կղզում: Այդ մասին են վկայում հանրապետության Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի ճշգրտված տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ հաղորդվել Էր 7,3 մագնիտուդով ցնցման մասին: Ըստ ճշգրտված տեղեկատվության՝ տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Տայումի մունցիպալիետից (բնակչությունն ավելի քան 14,8 հազար, Աբրայի նահանգ) 3 կիլիոմետր դեպի հյուսիս — արեւելք: Օջախն ընկած Է եղել 17 կիլոմետր խորության վրա: Տարբեր ինտենսիվության ցնցումներ են

զգացվել նահանգի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ Մանիլայում, ինչի հետեւանքով ոչ տեւական ժամակով կանգնեցվել Է մայրաքաղաքի մետրոյի գնացքների երթեւեկությունը: Մասնագետները չեն բացառում կրկնական երկրաշարժերի հավանականությունը: Մինչ այս պահը գրանցվել Է 2,1 մագնիտուդով եւս երկու թույլ ցնցում հարեւան Դանգլասի մունիցիպալիտետում: Տուժածների եւ ավերածությունների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: Դրա հետ մեկտեղ սոցիալական ցանցերում հրապարակվում են Աբրայի որոշ շրջաննեում գտնվող քանդված տների լուսակարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *