Չորս քրերիցս ամենախեղճը ես եմ ապրում․ Էն օրը առիթի էինք, տեսեք՝ քաղքենի քրերս ինչի չէին ուզում հետս նկարվեին

Չորս քույր ենք։ Դրանից էլ մեծ հարստությո՞ւն, որ կարող է մարդ ունենալ։ Ախր իմ քույրերն իսկապես իմ հարստությունն ու պարծանքն են, և չեմ խաբի, եթե ասեմ, որ իսկապես հպարտանում եմ նրանցով։

Բայց էս վերջերս ինչ- որ բաներ են սկսել կատարվել, որոնք ինձ ընդհանրապես դուր չեն գալիս։ Մասնավորապես զգում եմ, որ քույրերս սկսել են ինձանից բամբասել, խոսել ինձանից, երբ ներկա չեմ

Դե, պարզ է, թե ինչից են խոսում․ ես նրանցից ավելի խեղճ եմ ապրում, իմ ամուսինն ավելի քիչ է վաստակում, բայց դե դա հո պատճառ չի՞ ինձանից խոսելու։ Գումար չունեմ, բայց հո կրթություն էլ ունեմ։

Մի խոսքով՝ էն օրն էլ քույրերով գնացել էինք միջոցառման։ Զգացի, որ չեն ուզում հետս լուսանկարվել, ինչ է թե համեստ եմ հագնված։

Ոչինչ, օրերից մի օր քույրերս ամեն բան լավ կհասկանան։ Բոլորիս կյանքում էլ սենց պահեր լինում են, ոչ նախանձում եմ, ոչ հուսահատվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *