Էս տարիքում հանդիպել եմ երազանքներիս կնոջն ու ուզում եմ կյանքս իրա հետ կապեմ. հլը էս ամեն ինչին ոնց են արձագանքում իրա էրեխեքն ու թոռները

Արդեն տարիքս առած մարդ եմ, բայց էսքան ժամանակ ոչ մեկի հետ չեմ ամուսնացել, որովհետև չեմ գտել էն կնոջը, ում իմ կողքին կպատկերացնեմ:

Հիմա հանդիպել եմ էն կնոջը, ում մասին միշտ երազել եմ ու իրան հենց սենց էլ պատկերացրել եմ միշտ: Ինքը էրեխեք ու թոռներ ունի, իսկ ամուսինը տարիներ առաջ ա կյանքից հեռացել:

Իրա էրեխեքը սկզբում դեմ էին մեր կապին, ինքն էլ ասում էր՝ էրեխքիս դեմ դուրս չեմ գա: Ես ինձնից ինչ հասնում էր արեցի, հանդիպել եմ էրեխեքի ու թոռների հետ, խոսացել, մեծ դժվարությամբ համաձայնվեցին մեր կապին:

Հիմա պատրաստվում ենք ամուսնանանք ու նույն հարկի տակ ապրենք: Ես հիմա ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ զգում ու ուրախ եմ, որ կարացի էս զգացողությունը վայելեմ կյանքիս ընթացքում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *