Տղես շորերիս համար ամաչում էր ընկերներին ասեր՝ մամաս ա․ Ինչ իմանայի, որ սենց կենդանի եմ դաստիարակել

Տղայիս շատ եմ սիրում, քանի որ նրան եմ նվիրել ողջ կյանքս։ Դժվար, մութ ու ցուրտ տարիներին աշխատել եմ, նրան եմ մեծացրել, տվել կրթության։
Հիմա էլ արդեն մեծ է, ճանաչված բժիշկ, ով շատ ընկերներ ունի։ Տղաս ամուսնացած չէ, ու վերջերս նրան հարսանիքի էին հրավիրել՝ ասելով, որ ինձ էլ հետը տանի։

Ես առանձին հասա պսակադրության վայրը, և մոտեցա տղայիս։ Հանկարծ, ի զարմանս ինձ, նա սկսեց տարօրինակ վարքագիծ դրսևորել։ Ոչ մի կերպ ուշադրություն չէր դարձնում, իսկ երբ արդեն հարսանեկան սեղանի շուրջ իրար կողք էինք նստած, ընկերներից մեկը հարցրեց, թե ես ով եմ։ Որդիս էլ սկսեց կմկմալ՝ ոչ մի հստակ պատասխան չտալով։

Հետո տանը միայն ասաց, որ շորերիս համար էր ամաչում ու չէր ասում, որ մայրն եմ։ Այնքան վիրավորվեցի, ողջ օրը լաց եղա։ Դրա՞ն էի արժանի իմ այս կյանքով ապրելուց հետո։ Ի՞նչ իմանայի, որ նման անշնորհակալ կենդանի եմ դաստիարակում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *