Հարսանիքի հաջորդ օրը հարսիս կարմիր խնձորին էինք գնացել, էն էլ հարսի հերը սեղանի մոտից էն կողմ չէր գնում. հլը ինչ ասեց սաղիս մոտ, որ պապանձվել էինք

Հարսիս ու տղուս մեծ շուքով ամուսնացրեցինք, ամեն բան շատ լավ անցավ, մեծ հարսանիք արեցինք: Դե հաջորդ օրն էլ գնացել էինք կարմիր խնձոր մի քանի հոգով, բայց հարսի հերը էկավ, հետներս սեղան նստեց ու չէր գնում:

Մենք էլ դե լարված էինք, մի քանի կնանիքով պետք ա նստեինք, կոֆե խմեինք, դեսից-դենից խոսայինք, ինքն էլ նստել էր սեղանի գլխին, խառնվում էր մեր խոսակցությանն ու էտ էլ հերիք չէր ծխել էր, որ ծխում էր:Մեկ էլ ֆռաց սաղիս մոտ սենց ասեց՝ դե ես գիտեի, որ էսօր պետք ա գայիք, ուրիշ ձև չէր կարա լիներ, բա իմ պահած աղջիկն ա , տենց էլ պետք ա լիներ:

Սաղս պապանձվեցինք, ձեն չհանեցինք: Թե ասա էտ քո խոսալու թեման ա՞, որ էկել խառնվել, նստել ես, մի բան էլ տենց ելույթ ես ունենում:
Մի խոսքով բոլորիս վրա ազդում էր: Հելանք շուտ թողեցինք, դուրս էկանք տնից: Ինչ ասես կտենանք այ մարդ, ցնդել են լրիվ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *