Մարդս չի թողնում իր հետի նկարները գցեմ սոցցանց, էղածներն էլ ասում ա՝ ջնջի, պետք չի իմանան, որ ամուսնացած եմ

Ամուսինս աշխատում է խանութում։ Առաջ նման բնավորություն չուներ ու անգամ ինքն էր հրապարակում իմ ու իր ջերմ լուսանկարները։ Բայց մի օր հանկարծ տեսա՝ ջնջել է բոլոր լուսանկարները ու ինձ էլ է ստիպում, որ ջնջեմ։

Ասում եմ՝ ինչի՞, ախր չէ՞ որ միասին լուսանկարներ ունենք, ումի՞ց ենք ուզում ինչ թաքցնել, ախր ամուսիններ ենք, ամեն բան լավ է։

Ինքն էլ ասում է՝ ախր ինչ տարբերություն, եթե իրար հետ ենք ապրում, ինչի՞ բոլորին ցույց տանք։
Էնքան եմ անհանգստանում, կասկածում եմ, որ սիրուհի ու ի ու ուզում է ամուսնացած լինելու փաստը թաքցնել։ Մյուս կողից էլ մտածում եմ՝ գուցե իսկապե՞ս ուզում է ոչ ոքի ցույց չտալ իր երջանկությունն ու պարզապես առանց սոցցանցերի կյանքը կազմակերպել։Չգիտեմ՝ ինչ մտածեմ, ինչ անեմ։ Եվ հատկապես ինձ անհանգստացնում է այն, որ ասում է՝ պետք չի՝ իմանան, որ ամուսնացած եմ։ Ո՞վ պիտի իմանա, որ պետք էլ չէ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *