Ինչու՞ Վիկտոր Մնացականյանը իր պաշտոնավարման ընթացքում չէր մտահոգվում քաղաքի կոլորիտին չհամապատասխանող կառույցների մասին՝ փողը քե՞շ էր վերցնում

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աբովյան 5 հասցեում գտնվող կառույցին քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությանը։ Վստահ եմ արդեն պատկերացնում եք թե ինչպիսի վայնասուն են դրել որոշ ուղղորդված շրջանակներ, որ տաքսու վարորդից սկսած մինչև չստացված այթիշնիկ, բոլորը մեկ մարդու պես դարձել են շինարար ու ճարտարապետ, և քննադատում են տվյալ կառույցի շինթույլտվությունը։ Այստեղ մի հարց է առաջանում, բա էտ որտե՞ղ էիք, երբ ամբողջ Երևանի կենտրոնը լցվում էր ընդհանուր քաղաքի կոլորիտին չհամապատասխանող բարձրահարկ շենքերով։ Բա ինչու՞ Վիկտոր Մնացականյանը այդ ժամանակ չէր մտահոգվում, թե այդ ժամանակ դեռևս հյուսիսային պողոտայում 2-3 բնակարան ձեռք չէր բերել և իր բնակարանների պատշգամբներից բացվող տեսարաններին խանգարող ոչինչ չկար։ Հուսանք մեկ օր կպարզվի, թե ի՞նչ միջոցներով է նախկին պաշտոնյան ձեռք բերել այդ բնակարանները։

Իսկ ինչ մնում է շնթույլտվությանը, ապա Աբովյան 5 հասցեում կառուցվում է համաշխարհային ճանաչում ունեցող՝ «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի մասնաճյուղը։ Բնականաբար հասկանում եք թե դա ինչ ճոխություն է մեր փոքր քաղաքի համար, քանզի շատ ու շատ զարգացած և տասնյակ անգամներ մեծ քաղաքներ կերազեն այդպիսի հնարավորության մասին։ Եվ այս պահին դեռևս շինարարություն իրականացնող ընկերությունը չի բողոքում վերջին տարիներին արհեստական խոչընդոտների պատճառով շինարարությունը կանգնեցնելու և միլիոնավոր դրամների վնաս կրելու համար։

Ուստի ավելի լավ կլինի սուտի մտահոգվողները լռեն և մնան իրենց տեղերում։ Թե ասա այդպես սրտացավ եք, բա ինչու՞ ժամանակին չէիք բարձրաձայնում Աբովյան 5 հասցեից ընդհամենը մի քանի հարյուր մետր ներքև կառուցվող 14 հարկանի կառույցի մասին։ Դե այսքանից հետո եկեք ու համոզեք, որ ուղղորդված չեք անում․․․․․․

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *