Հարսանիքիս գիշերն աշխարհը փուլ եկավ գլխիս. մի վայրկյանում ամենաերջանիկ աղջկանից վերածվեցի ամենադժբախտի

Հարսանիքիս սպասել էի շատ երկար: Երեք տարի ընկերություն ենք արել, հետո նշանվեցինք: Նշանադրությունից մեկ տարի անց ամուսնացանք: Շատ երկար ու մանրամասն պատրաստվել էինք մեր հարսանիքին՝ ամենայն մանրամասնությամբ քննարկելով բոլոր դետալները: Ես համոզված էի, որ վերջապես վայելելու եմ իմ սերն ու երջանկությունը ու շատ երջանիկ եմ լինելու ամուուսնուս հետ: Բայց ամեն ինչ այդքան էլ իմ պատկերացրածով չէր:

Հարսանիքի գիշերը, երբ բոլոր հյուրերը գնացին, մենք վերադարձանք տուն, որտեղ ամեն ինչ պատրաստվել էր մեր համար՝ գեղեցիկ սենյակ, զարդարանքներ ու խմիչք: Տանը միայն ես ու սիրելիս էինք, բոլորը մեզ մենակ էին թողել: Զգացի, որ ամուսինս խուսափում է ինձնից, չէի հասկանում ինչ է կատարվում: Նա ասաց, որ ինձ հետ խոսելու բան ունի ու ես սկսեցի լարվել: Ամուսինս ասաց, որ շատ դժվար է իր համար ինձ այդ մասին ասել, բայց նաև չի կարող լռել:

Ամուսինս ասաց. «Գիտեմ, որ ճիշտ չեմ վարվել քեզ հետ ու գիտեմ, որ սա իմ կյանքի ամենամեծ սխալն է, բայց արդեն ամուսնացել ենք: Ես տարիներ շարունակ սիրել եմ ու սիրում եմ մի աղջկա, ում ծնողներս չընդունեցին: Նրանք մեզ բաժանեցին ու այդ աղջիկն ամուսնացավ: Ես էլ ժամանակի ընթացքում մտերմացա քեզ հետ ու որոշեցի, որ ծնողներիս գոհացնելու համար կամուսնանամ ու ընթացքում կսիրեմ քեզ: Ես գիտեմ, որ սխալ եմ արել քո կյանքը խորտակելով, բայց ես չեմ կարողանում նրան մոռանալ, նա իմ կյանքի միակ սերն է: Կներես ինձ, ես չեմ կարող քեզ ընկալել որպես կին, ես քեզ քրոջ նման եմ սիրում»:

Աշխարհը փլվեց գլխիս ու ես հիմա ինձ ամենադժբախտն եմ համարում: Ի՞նչ անեմ՝ մնամ ու կործանեմ ամբողջ կյանքս մի մարդու կողքին, ով ինձ չի սիրում, թե վերադառնամ հայրական տուն՝ հարսանիքից 3 օր անց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *