Ամուսնացա տղուս տարիքի տղու հետ ու գնացի Ամերիկա մոտը. հիմա գլխիս եմ տալիս, ավելի լավ էր ոչ ամուսնանայի, ոչ էլ գնայի. հլը ինչ էկավ գլխիս

Արդեն երկար տարիներ ա, ինչ մենակ էի ապրում: Ամուսինս 15 տարի առաջ ա կյանքից հեռացել, տղես ու աղջիկս էլ իրանց կյանքը վաղուց դասավորել են ու ամեն մեկն իրա համար ապրում ա:

Ես մնացել էի լրիվ մենակ ու սոցիալական ցանցով կապվեցի մի հատ տղու հետ, ով իմ տղայի տարիքին էր: Սկզբում չէի պատկերացնում, որ ամեն բան կլրջանա, բայց փաստացի ամեն բան էնքան լրջացավ ու ես նենց սիրահարվեցի, որ որոշեցինք որ ես տեղափոխվեմ իր մոտ Ամերիա ապրելու: Էլ ոչ տարիք էինք նայում, ոչ էլ մտածում էինք, թե ինչ կասեն կողքից:

Ես ոնց որ 18 տարեկան աղջնակ լինեի, ով մինչև ականջների ծայրը սիրահարվել էր:

Գնացի Ամերիկա ու հենց առաջին օրվանից հասկացա, թե ինչ սխալ քայլի եմ գնացել: Էտ տղան իրականում էն չէր, ինչ ցույց էր տալիս, իրա համար կայֆերի մեջ էր ամեն օր, ոչ էլ տունն էր մնում, ինձ էլ ամենայն հավանականությամբ կանչել, տարել էր, որ ես իրա տան գործերով զբաղվեի, մաքռտեի, հաց սարքեի:

Նենց վատ էի ինձ զգում,որ ես փակել էի աչքերս բոլորի վրա Հայաստանում, հելել գնացել էի, իսկ ինքն ինձ ուղղակի որոշել էր օգտագործել:

Իհարկե հետ էկա, բայց շատ հիասթափված էի թե՛ կյանքից, թե՛ ինձնից: Հիմա ծիծաղով եմ հիշում էտ ամենի մասին, բայց դե բարդ շրջան էր իմ համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *