Ամբողջ մարմնով կդողաք, երբ իմանաք, թե ինչու է Երևանում հայրը որդուն սպանել

Արմավիրի մարզի Գայ գյուղում նախօրեին հոր կողմից սպանված տղամարդը 30 տարեկան էր, ուներ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գայ համայնքի վարչական ղեկավար Ղազար Ղազարյանը։

«Հայրը շատ հանգիստ ու բարի մարդ էր։ Պատարագներին երգում էր մեր գյուղի եկեղեցու երգչախմբում։ Շփվող մարդ չէր, ուղղակի ողջունում էինք իրար, որպիսություն հարցնում։ Որդին հոգեկան շեղումներ ուներ։ Մի քանի անգամ էլ տեսել եմ, որ մարդկանց է հրահրում, վիճաբանությունների մեջ հայտնվում։ Մի քանի անգամ ծնողներն իրեն տարել էին հոգեբուժարան, բայց հետո հետ էին բերել»,- պատմեց Ղազարյանը։ Համայնքի ղեկավարն ասաց, որ 30-ամյա տղամարդն ամուսնացած չէր։ Թե ինչը կարող էր պատճառ դառնալ սպանության պատճառ, համայնքի ղեկավարը չգիտի։

«Ընտանիքում խնդիրներ կային, բայց մենք այդ օրն իրենց տնից աղմուկ, վիճաբանության ձայներ չենք լսել»,- պատմեց համայնքապետը։

Հիշեցնենք՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գայ գյուղից մի քաղաքացու դանակահարված տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որը ճանապարհին մահացել է: Պարզվել էր, որ մահացածը Գայ գյուղի բնակիչ, 30-ամյա Գաբրիել Մ.-ն էր: Հարուցվել է քրեական վարույթ եւ Լեւոն Մ.-ն ձերբակալվել է:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *