Խեղճ գյուղացի եմ, քաղաքի աղջկա եմ սիրահարվել, սաղ օրն իրա մասին եմ մտածում, բայց վրես սկի չի էլ նայում, չգիտեմ արդեն ինչ անեմ. էն օրն էլ ծաղիկ էի տարել, տեսեք՝ ինչ արեց

Գյուղում ծնված ու մեծացած տղա եմ, ստեղ ինձ ում հետ ուզում էին ամուսնացնեին մերոնք չէի հավանում, սրտովս չէին: Հիմա շատ պատահական մի հատ քաղաքի աղջկա եմ տեսել, հավանել, սիրտս ահավոր կպել ա, բայց վրես սկի չի ուզում նայի:

Ինչ անում եմ, ոչ խոսում ա հետս, ոչ էլ: Էն օրն էլ ասեցի ծաղիկներ տանեմ, համ կտամ, համ էլ մի անգամ գոնե նորից կտենամ:

Ծաղիկները տվեցի, վերցրեց ու ընկերուհիների մոտ շպրտեց զիբիլի ամանը: Նենց մանթո էի, լավ չես ուզում, գոնե մի վերցրու կամ էլ վերցրու ու ասա, որ էլ չտամ, ոչ թե քեզ ցուցադրի սաղի մոտ, վերցրու ծաղիկներն ու շպռտի զիբիլի ամանը:

Բայց դե սիրտս ահավոր կպել ա, չգիտեմ հիմա, թե ինչ անեմ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *