Ես ու քուրս շատ ոճային ենք, չեմ հասկանում՝ խի են սաղ վրաներս խնդում

Մի քույր ունեմ, ով ոչ մի վայրկյան իմ կողքից ֆիզիկապես ու հոգեպես չի հեռանում։ Նրա խորհուրդները ես ընդունում ու լսում եմ, նրա հետ հաշվի եմ նստում, քանի որ նա ինձ այնքան նման է։

Մենք ամեն ինչ միասին ենք անում, նույնիսկ միասին ենք ընտրում մեր հագուստը։ Երբեմն նաև մի քիչ չափն անցնում ենք ու ընտրում, կրում ենք միանման հագուստ։ Քույրս ու ես մեր տարիքի՝ 62 տարեկանի համար շատ համարձակ ենք։ Ճիշտ է, բացվածքներով հագուստ երբևէ չենք կրում, բայց հետաքրքիր գույներ ընտրում ենք։ Նաև ինչ-որ ոճային աքսեսուարներ ենք օգտագործում՝ մեր կերպարներն էլ ավելի վառ դարձնելու համար։

Ուղղակի մի հարց կա․ չեմ հասկանում՝ ինչի են բոլորը իմ ու ոճային քրոջս վրա բերանները բացում։ Երբեմն փողոցում տեսնում եմ երիտասարդ աղջիկների, ովքեր պարզապես ծիծաղից ուշաթափվում են՝ մեզ տեսնելով։

Չենք հասկանում՝ ինչն այն չենք անում կամ ինչն է տարօրինակ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *