Խանութ էի մտել երեխես գիրկս առևտուրս արեցի, պարզվեց գումարս չի հերիքում. սկսեցի ապրանքներից հանել. մեկ էլ հերթում կանգնած մի պապիկ նենց բան արեց, որ մինչև հիմա տեղս չեմ գտնում. եկել տուն լացում էի

Մի քանի օր առաջ տանը մենակ էի երեխու հետ: Գնացի խանութ առևտուր անելու: Երեխաս էլ գրկի երեխա ա չէի կարող մենակ թողնել, գրկեցի  գնացի: Իր համար մի քանի բան պիտի գնեի ու տան համար, ոչ մի բան չունեինք: Առևտուրը արեցի եկա դրամարկղի մոտ: Երեխեն գիրկս սպասում էի  հերթի մեջ: Վերջապես իմ հերթն եկավ: ես էլ վստահ էի, որ գումարը կբավականացնի:

Բայց պարզվումա ամեն բան նորից թանկացել էր ու մոտիս գումարը չհերիքեց, քարտիս մեջ ունեի մայրական խնամքի գումարից, բայց թարսի նման քարտս մոտս չէր: Մի խոսքով 2000 դրամ պակասում էր: Ես էլ որպեսզի անհարմար պահ չլիներ, ասեցի, որ գումարս չի բավականացնում, հանենք մի քանի բան ապրանքներից: Սկսեցի հանել, մեկ էլ մի պապիկ, որ իմ ետևում էր սպասում ասեց՝ մի րոպե, մի րոպե աղջիկ ջան:

Մոտեցավ դրամարկղի աշխատողին ու ասեց՝ ինչքանա պակասում, ասաց՝ 2000 դրամ: Ես էլ ապշած նայում էի: Էտ պապիկն ասեց, երեխեն ձեռը հո չենք թողի խառնվես իրար այ աղջիկ ջան: Հանեց ու վճարեց պակաս գումարը: Ասում էի՝ վայ չէ կարիքը չկա, իրոք ուղղակի գումարս տանն եմ թողել, չպատկերացրի էսպես կլինի: Պապիկն էլ ասեց՝ վատ մի զգա, հո չեմ ասում գումար չունես, ուղղակի չեմ ուզում երեխու հետ եկել հասել ես կիսատ պռատ առևտուրդ անես: Հանգիստ եղի: Շատ էի ամաչում, օգնությունն ընդունեցի այլ տարբերակ չունեի, բայց սիրտս ահավոր լցվել էր: Եկել եմ տուն լացել եմ նույնիսկ: Էնպես չի, որ էդ պապիկը ըստ պահանջի ապրող էր, բայց օգնության ձեռք մեկնեց ինձ: Իրոք մեր օրերում չես հանդիպի նման բան: Շատ էի հուզվել: Կուզեի գտնել պապիկին ու ինչ-որ կերպ շնորհակալությունս հայտնեի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *