Մամաս իմ սրբությունն ա էղել, բայց իրա մահից հետո նենց բան եմ պարզել, նենց հարցում ա ինձ խաբել, որ տեղս չեմ գտնում, չգիտեմ էս բեռով ո՞նց եմ ապրելու. դուք իմ փոխարեն որ լինեիք, կներեի՞ք իրան

Մամաս ամբողջ կյանքում իմ սրբությունն ա էղել ու երևի կարիք էլ չկա ասելու, թե ինչքան շատ եմ սիրել ու սիրում իրան: Ես իրա ու պապայի մինուճար զավակն եմ էղել ու իմ աչքով եմ տեսել, թե ոնց են էրկուսն էլ իրանց կյանքը նվիրել ինձ: Դե ես էլ միշտ ինձ սիրված ու գնահատված եմ զգացել:

Ամիսներ առաջ ցավոք սրտի ինքը կյանքից հեռացավ, ինչ շատ մեծ հարված էր իմ համար: Բայց ինձ սպասում էր նաև երկրորդ հարվածը: Շատ պատահաբար մի սուտ բացահայտեցի, որն ամբողջովին փոխեց կյանքս:

Պարզվում ա, որ իրանք իմ կենսաբանական ծնողները չեն ու իրականում ինձ գտել են աղբամանի մոտից բարուր արած վիճակում, տարել տուն ու իրանց էրեխու նման պահել:

Ես իհարկե երախտապարտ եմ իրանց է ամենի համար ինչ արել են իմ համար, բայց չեմ կարում ներեմ, որ էս ամենը թաքցրել են ինձնից:

Չգիտեմ էս բեռով ո՞նց եմ ապրելու. դուք իմ փոխարեն որ լինեիք, կներեի՞ք իրան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *